jkjhkjhkj

03-08-2018 11:10 4239

google china

 

Google-ը նախատեսում է Չինաստանի համար գործարկել որոնողական համակարգի առանձին տարբերակ, որում կառավարության կողմից սահմանափակումներ կլինեն քաղաքացիների համար:

Նրանք չեն կարողանա օգտվել որոշակի ռեսուրսներից և վեբ-ծառայություններից: Այդպիսով ինտերնետային հսկան մտադիր է վերադառնալ 8 տարի առաջ լքած շուկա, հայտնում է Reuters-ը:

Այդ նախաձեռնությունը սկսվել է այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանություններն ամերիկյան ընկերությունների հետ գործակցող իրենց ընկերությունների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացրել են: Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերությունները շարունակում են լարված մնալ:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր