03-08-2018 14:00
10882

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանից արտահանվել է 53,7 միլիոն դոլարի ծխախոտ, ինչը 11 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նյութերում:
Հաղորդվում է, որ արտահանված ծխախոտի գրեթե ամբողջ քանակը վերաարտահանվում է, այսինքն՝ արտահանվում է ապրանք, որը Վրաստանում չի արտադրվել:
Հիմնական ուղղությունն Ադրբեջանն է, որտեղ արտահանվել է 38,7 միլիոն դոլարի ծխախոտ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



