
Իտալիայի հակամենաշնորհային մարմինը (AGCM) Apple և Samsung ընկերություններին ընդհանուր առմամբ 15 մլն եվրոյով տուգանել է նրանց կողմից արտադրված սմարթֆոնների աշխատանքի տեմպը կանխամտածված նվազեցնելու համար, ասված է ծառայության հաղորդագրության մեջ:
Apple-ի և Samsung-ի նկատմամբ հետաքննությունը Իտալիայի իշխանություններն սկսել էին 2018 թվականի հունվարին: Հակամենաշնորհային մարմնի վարկածի համաձայն, ընկերությունները կանխամտածված որդեգրել են այնպիսի առևտրային քաղաքականություն, որն ուղղված էր առանձին դետալների թերությունների օգտագործմանը՝ իրենց տեխնիկայի արտադրողականությունը նվազեցնելու համար, որպեսզի սպառողներին համոզեն գնելու նոր մոդելներ»:
Բացի այդ, արտադրողներն օգտատերերին առաջարկում էին նորացնել ծրագրային ապահովումը՝ չնախազգուշացնելով սարքերի աշխատանքի համար դրա հետևանքների մասին:
«Համակողմանի հետաքննության ընթացքում AGCM ծառայությունը պարզել է, որ Apple և Samsung ընկերություններն անազնիվ առևտրային գործունեություն են իրականացրել՝ շարժական հեռախոսների համար թողարկելով ներսարված ծրագրային ապահովման մի շարք նորացումներ, ինչը լուրջ խախտումների է հանգեցրել սարքերի աշխատանքում՝ այդ կերպ արագացնելով դրանց փոխարինման գործընթացը»,-ասված է ծառայության հայտարարության մեջ:
Samsung ընկերությունը պետք է տուգանք վճարի 5 մլն եվրոյի, Apple ընկերությունը՝ 10 մլն եվրոյի չափով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



