09-11-2018 12:48
2015

Գերմանիայի երկրորդ ամենախոշոր բանկի՝ Commerzbank AG -ի զուտ շահույթը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 751 միլիոն եվրո, ինչը 14 անգամ ավել է քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ասվում է ֆինանսական կազմակերպության հաղորդագրության մեջ:
Մինչ հարկվելը շահույթը կազմում էր 1,02 միլիարդ եվրո, ինչը նախորդ տարվա երեք եռամսյակների ցուցանիշից երեք անգամ ավել է:
Մեկ բաժնետոմսին բաժին է ընկնում 0,6 եվրո՝ նախորդ տարվա 0,4-ի դիմաց:
Զուտ տոկոսային հասույթն աճել է 10,2 տոկոսով և կազմել 3,405 միլիարդ եվրո:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



