jkjhkjhkj

09-11-2018 14:28 3941

VTB1 1

 

Ուկրաինայում «ՎՏԲ» ֆինանսական խմբի դուստր բանկը (ՎՏԲ Բանկ) միջնորդավճարներ և սահմանափակումներ է ներդրել իր բանկոմատներից և մասնաճուղերից գումարի կանխիկացման համար, ասվում է կազմակերպության կայքում:

Ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչները «ստիպված են» դիմել նման միջոցառումների՝ ռուսական պետական կապիտալով Ուկրաինայում գործող երեք բանկերի բոլոր ակտիվների օտարման արգելքի վերաբերյալ Կիևի Վերաքննիչ դատարանի որոշման պատճառով:

Դատարանը սեպտեմբերին որոշել էր, որ արգելքը պետք է լինի ռուսական փոխհատուցում ուկրաինական ընկերություններին՝ Ղրիմում կայացած հանրաքվեից հետո թերակղզում կորցրած ակտիվների դիմաց:

«ՎՏԲ»-ի դուստր ձեռնարկությանը հաճախորդներին կոչ է արվել պահպանել հանգստությունը և աջակցել բանկին ստեղծված ծանր իրավիճակում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր