jkjhkjhkj

17-11-2018 14:46 836

Department of Justice

 

ԱՄՆ իշխանությունները դիմել են Deutsche Bank- ի և Bank of America-ի ներկայացուցիչներին` պահանջելով Danske Bank-ի էստոնական մասնաճյուղով իրականացրած գործառույթների մասին տեղեկություններ, որն ավելի վաղ կասկածվում էր փողերի լվացման համար, հայտնում է Bloomberg-ը հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Աղբյուրները նաև նշել են, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հարցեր է ուղղել JPMorgan Chase-ի հետ մասնաճյուղի համագործակցության վերաբերյալ:

Նշված բանկերը եղել են Danske Bank-ի էստոնական բաժանմունքի բանկ-թղթակիցները, որը կասկածվում է մոտ 200 մլրդ եվրոյով կասկածելի գործարքներ կատարելու համար:

Ըստ աղբյուրների՝ իրավապահ մարմինները ստուգում են, թե արդյո՞ք բանկերը պատշաճ են կատարել գործարքներն էստոնական բանկի հետ: Միևնույն ժամանակ՝ նախաքննությունը գտնվում է նախնական փուլում, և որեւէ հիմք չկա ենթադրելու, որ բանկերը կասկածում են անօրինական գործունեության համար:

JPMorgan-ը դադարեցրել է թղթակցային ծառայություններ տրամադրել Deutsche Bank-ին 2013 թվականից, իսկ Bank of America- ին՝ 2015-ից:

ԵՄ կարգավորիչները Danske Bank-ի նկատմամբ նաև սեփական հետաքննություն են իրականացնում: Բանկի Էստոնիայի բաժանմունքի միջոցով փողերի լվացման ծավալներն աշխարհում ամենախոշորն են:

Danske Bank- ը Դանիայի ամենախոշոր առևտրային բանկն է, նաև Հյուսիսային Եվրոպայի առաջատար բանկերից մեկը: Շտաբ-բնակարանը գտնվում է Կոպենհագենում: Danske Bank խմբի մասնաճյուղերը բանկային գործունեություն են իրականացնում աշխարհի 14 երկրներում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր