
«Ֆինտեխ» ասոցիացիան մշակում է տեխնոլոգիա, որը թույլ կտա ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնել բջջային հեռախոսահամարի միջոցով, հայտարարել է ընկերությունների խմբի տնօրեն Տատյանա Ժարկովան:
«Համակարգի զարգացման հաջորդ փուլերում հնարավոր կլինի օգտագործել վճարային համակարգերի վճարային գործիքները ոչ միայն բջջային բանկերում, նաև այլ հայտնի հավելվածներում, այդ թվում` մեսենջերներում », - ասել է Ժարկովան՝ РИА Новости-ի հետ զրույցում:
Հայտնի է, որ նոր տեխնոլոգիան թույլ կտա արագ դրամական փոխանցումներ կատարել: Շուտով համակարգը կսկսի աշխատել փորձնական ռեժիմում:
Արագ վճարումների համակարգի օպերատորը կլինի Ռուսաստանի Բանկը: Ֆինանսական գործառնությունները տեղի կունենան «Վճարային քարտերի ազգային համակարգ» ընկերության միջոցով:
Նշենք, որ փորձնական նախագծին մասնակցող բանկերը վճարելու են միայն գործարքի կնքման միջնորդավճարներ: Միջբանկային և վճարային համակարգ մուտք գործելու վճարներ չեն ներդրվելու: Ծառայությունների արժեքը չպետք է գերազանցի մեկ գործարքի համար վեց ռուբլին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



