jkjhkjhkj

23-11-2018 12:25 3474

Minfin

 

«Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների սև ցուցակը կջնջվի։ Մինչդեռ, ապագայում բանկերը չեն կարողանա հեշտությամբ վարկեր տալ բոլոր ցանկացողներին։ Եվ այստեղ հարցը նրանում չէ, որ նրանց մոտ պահվում են սև ցուցակները։ Հարցն այն է, որ մեր կառավարությունը բանկերին առաջարկել է աշխատելու նոր մոտեցում՝ այսպես կոչված «պատասխանատու վարկավորում»։ Դա նշանակում է, որ մինչ բանկը վարկ կհատկացնի կոնկրետ որևէ անձի, բանկը և ֆինանսական կազմակերպությունները պետք է համոզված լինեն, որ այդ անձը ի վիճակի է վերադարձնել պարտքը։ Դրանից կախված կլինի բանկը վարկ կտա, թե ոչ», - հայտարարել է Վրաստանի Ֆինանսների նախարարը։

Թբիլիսիի քաղաքապետարանի առաջարկության համաձայն՝ սոցիալական և առողջապահական ծրագրերը կստանան բարձր ֆինանսավորում բյուջեից։

«Թբիլիսիի քաղաքապետարանն առաջարկում է, որպեսզի 2019թ․-ին քաղաքի բյուջեն կազմի 871 միլիոն լարի, ինչը 50 միլիոնով ավելին է, քան նախատեսված էր 2018թ․-ի բյուջեում։ Սոցիալական և առողջապահական ծրագրերի ծախսերը կբարձրացվեն 21 միլիոն լարիով, և ընդհանուր առմամբ կկազմեն 327 միլիոն լարի։ Այդ գումարի մի մասը կտրամադրվի մանկապարտեզների վաուչերների ֆինանսավորմանը, ինչպես նաև 11 նոր մանկապարտեզների կառուցմանը։ 2019 թվականինին տրանսպորտային ենթակառույցների սարքավորման համար ծրագրվում է ծախսել մոտ 25 միլիոն լարի», - հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր