
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 3,33 դոլարով՝ մինչև 59.19 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 4,21 դոլարով՝ մինչև 50.52 դոլար մեկ բարելի դիմաց:
Նշենք, որ Bank of America-ը թարմացրել նավթի գների կանխատեսումը.
Brent: 2018 թվականին միջին արժեքը կազմելու է 74 դոլար՝ մեկ բարելի դիմաց: 2019-ին՝ այն կկազմի 80 դոլար:
WTI: 2018 թվականին միջին արժեքը կազմելու է 64 դոլար՝ մեկ բարելի դիմաց: 2019-ին՝ այն կկազմի 71 դոլար:
Կարդացեք նաև՝ BANK OF AMERICA-Ն ԱՅԼԵՒՍ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ՆԱՎԹԻՆ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



