jkjhkjhkj

26-11-2018 15:59 1302

Nissan1

 

Ճապոնական Nissan ընկերության գլխավոր տնօրեն Հիրոտո Սայկավան հնարավոր է համարել ֆրանսիական Renault ընկերության հետ համագործակցության վերանայումը՝ Կառլոս Գոնայի ձերբակալության ֆոնին, հաղորդում է Kyodo գործակալությունը:

Աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սայկանան ասել է, որ Nissan և Renault ընկերությունների միջև հարաբերություններն «անհավասար» են:

Հայտնի է, որ Nissan-ի բաժնետոմսերի 43.4 տոկոսը պատկանում է Renault-ին: Իսկ Nissan-ին պատկանում է ֆրանսիական կորպորացիայի բաժնետոմսերի 15 տոկոսը: Սակայն ճապոնական կորպորացիան քվեարկության իրավունք չունի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Nissan ճապոնական ավտոկոնցերնի բաժնետոմսերն արժեզրկվել են՝ ընկերության ղեկավար Կարլ Գոնի ձերբակալության մասին լուրերից հետո: Տոկիոյի ֆոնդային բորսայում վաճառվող ամենախոշոր ավտոարտադրողրից մեկի արժեթղթերն արժեզրկվել են 6.25 տոկոսով: Ճապոնիայի դատախազությունը ձերբակալել է Գոնին և տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելիին եկամուտները թաքցնելու կասկածանքով:

Կարդացեք նաև՝ ԻՆՉՈՒ՞ ԵՆ NISSAN-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր