jkjhkjhkj

27-11-2018 11:52 1434

 nedvizh

 

Ռուսաստանում 2018 թվականի հոկտեմբերին հիփոթեքային վարկավորման ծավալն ավելացել է 40 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է Dom.rf-ն:

Հաղորդվում է, որ 10 ամսում, նախնական գնահատականով՝ տրամադրվել է մոտ 2,37 տրիլիոն ռուբլի ծավալով բնակարանի գնման վարկ:

Գործարքների 55 տոկոսն իրականացվել է նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու հայտի հիման վրա:

2018 թվականին հիփոթեքային վարկավորման ծավալը կհասնի 3 տրիլիոն ռուբլու, կանխատեսում են վերլուծաբանները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում բանկերը կաջակցեն հիփոթեքային վարկառուներին, որոնք հայտնվել են կյանքի բարդ իրավիճակներում: 2019 թվականից հիփոթեքի վերակազմավորումը կարող է պարտադիր դառնալ վարկատուների համար: Օրենքում համապատասխան փփոխությունները պատրաստել է Կենտրոնական Բանկը: Վարկառուները վերակազմավորման համար կկարողանան դիմել 5 տարին մեկ՝ որոշակի պայմաններում:

Մասնավորապես, եթե նվազում է ընտանեկան եկամուտը 30 տոկոսով կամ նույնքանով ավելանում են հիփոթեքային վարկի ամենամսյա վճարումները: Այդ դեպքում՝ բանկը մեկ տարով կնվազեցնի վարկի վճարումը, սակայն դրա ամբողջական արժեքը չի փոխվի:

Կարդացեք նաև՝ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԴԱՌՆԱ

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր