
Վրաստանում սկսել են ընդունել JCB վճարային համակարգի քարտերը: Էքվարինգային ցանցում դրանց սպասարկումը սկսել է ակտիվների քանակով երկրի խոշորագույն բանկը՝ Bank of Georgia-ը, դառնալով Վրաստանի առաջին բանկը, որը սկսում է աշխատել JCB-ի հետ, հայտնում են վճարային համակարգից:
Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ բանկային ցանցը ներառում է 279 մասնաճյուղ, նաև ունի 856 բանկոմատ, նաև ավելի քան 13 հազար POS-տերմինալ, երկորում ընդհանուր ծավալի 1/3-րդը:
JCB-ն առաջատար միջազգային վճարային համակարգերից մեկն է, որը հիմնադրվել է 1961 թվականին Ճապոնիայում: Ներկայումս աշխարհում գործում է ավելի քան 117 միլիոն JCB քարտապան և 31,1 միլիոնից ավելի JCB քարտեր ընդունող առևտրի և սպասարկման կետեր` աշխարհի 190 երկրներում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



