
Չինաստանի ԱԳՆ պաշտանական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ չինական կողմը կոշտ ձևով պաշտպանելու է իր հետաքրքրությունները, եթե Միացյալ Նահանգների ճնշումներն ուժեղանան, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ Չինաստանը ձգտում է ստեղծված իրավիճակը կարգավորել բանակցությունների միջոցով:
«Մենք կողմ ենք, որպեսզի մաքսատուրքերի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորվի, պատրաստ ենք ջանքեր գործադրել: Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կգործի մեզ հետ մեկ գաղափարին շուրջ», - հայտարարել է Շաունը:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի վերջերին Միացյալ Նահանգներում ուժի մեջ էին մտել նոր 10-տոկոսանոց մաքսատուրքերը Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների վրա: Միաժամանակ Չինաստանում 60 մլրդ դոլար գումարի նոր մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ: Ավելի վաղ կողմերը սակագներ էին սահմանել 50 մլրդ դոլար արժեքով արտադրանքի վրա:
Կարդացեք նաև՝ ԱՄՆ-Ի ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ ՄՏԵԼ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



