jkjhkjhkj

28-11-2018 12:28 1683

Coin

 

ՌԴ Կենտրոնական բանկը թողարկել է հիշատակային մետաղադրամ՝ նվիրված 200 և 2000 ռուբլի թղթադրամների համար խորհրդանիշի ընտրության մրցույթի եզրափակչին:

Մետաղադրամն ունի 100 միլիմետր տրամագիծ և կշռում է 1 կիլոգրամ: Մետաղադրամի հետադարձ կողմում պատկերված են քաղաքների (Պետրոզովոդսկ. Հեռավոր Արևելք, Իրկուտսկ, Կազան, Սոչի, Սևոստոպլ, Վոլգոգրադ, Նիժնի Նովգորոդ, Վլադիմիր և Սերգիև Պոսադ) խորհրդանիշները, որոնք կարող էին հայտնվել թղթադրամների վրա:

Ընդհանուր առմամբ՝ հատվել է 75 մետաղադրամ՝ 100 ռուբլի անվանական արժեքով:

Նշվում է, որ մետաղադրամը պարտավոր են ընդունել, որպես վճարային միջոց առանց որևէ սահմանափակման: Նախորդ տարվա հոկտեմբերին ՌԴ ԿԲ-ն ներկայացրել է նոր 200 և 2000 ռուբլի արժեքով թղթադրամներ. առաջինի վրա պատկերված է Սևաստոպլի տեսարանները, երկրորդի վրա՝ Վլադիվոստոկի կամուրջը և «Արևելյան» տիեզերակայանը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր