
Ռուսաստանի Բանկը կարող է չեղարկել կիբեռհարձակումների մասին հաշվետվությունների ձևը, որը բանկերն օգտագործում են կարգավորողի հետ տեղեկատվության փոխանակման համար, հայտարարել է ՌԴ ԿԲ տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արտյոմ Սիչովը:
«Մենք տեղեկատվության փոխանակման շրջանակում, այդ ծավալն ավելացնելու ենք և աստիճանաբար հեռանալու զեկույցի պարտադիր ձևից: Առաջնային տվյալները վերլուծելու հնարավորությունն առավել մեծ արդյունավետություն է տալիս, քան հաշվետվության ձևի վերլուծությունը», - ասել է նա՝ հավելելով, որ նման նորարարությունը առաջին հերթին թիրախավորում է բանկերի վրայից լրացուցիչ ծանրաբեռնվածության հանումը:
«Բանկերին ավելի հետաքրքիր է տեղեկություն փոխանցել՝ հում տեսքով: Հաշվետվությունը՝ բանկի ներսում հավաքագրումն է, որը ենթադրում է մի շարք գործընթացներ: Բայց, եթե նրանք կարող են մեզ տեղեկությունը փոխանցել հում տեսքով, ապա ինչու՞ նրանց լրացուցիչ ծանրաբեռնել»,-նշել է նա:
Ընդ որում, Սիչովը հստակ ժամանակահատված չի նշել, թե երբ են ենթադրվում փոփոխությունները:
Նշենք, որ Ռուսաստանի Բանկի վարկային և ֆինանսական ոլորտներում համակարգչային հարձակումների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնը հուլիսի 1-ից բանկերից և վճարային ենթակառուցվածքի ծառայություններ մատուցող օպերատորներից ստացել է ավելի քան 13 հազար հաղորդագրություն կիբեռսպառնալիքների վերաբերյալ, հայտնում է RNS-ն հղում անելով կարգավորչի մամուլի ծառայությանը:
Հուլիսի 1-ից Կենտրոնական բանկը բանկերին և վճարային ենթակառուցվածքի ծառայությունների օպերատորներին հանձնարարել է կիբեռհարձակումների և դրանց տեխնիկական պարամետրերի մասին հաշվետվություն ներկայացնել Ռուսաստանի վարկային և ֆինանսական ոլորտներում համակարգչային հարձակումների մոնիթորինգի և արձագանքման կենտրոն:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



