jkjhkjhkj

28-11-2018 17:23 2014

Putin1

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Ռուսաստանը կանչում է» ֆորումում, խոսել է Ռուսաստանի տնտեսության մասին:

Նախագահի խոսքով՝ երկրի տնտեսությունում վիճակը կայուն է, ընթացիկ տարվա երեք եռամսյակների արդյունքներով ՌԴ ՀՆԱ-ն 1,5 տոկոսով աճել է: Չնայած արտաքին ճնշումներին՝ հայրենական բիզնեսը երկարաժամկետ ծրագրեր է կազմում, նշել է նախագահը:

Նրա խոսքով՝ գործարար լավատեսությունը՝ կարևոր գործիք է ներդրողների համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 թվականի արդյունքներով Ռուսաստանում գնաճը պետք է կազմի մոտ 4 տոկոս: Դա համապատասխանում է Կենտրոնական բանկի կանխատեսումներին, սակայն ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը կարծում է, որ այդ ցուցանիշը կարող է փոքր ինչ ավելի բարձր լինել:

Նախկինում Ռուսաստանի բանկից նշել էին, որ 2018 թվականի վերջում կանխատեսվում է 3.8-4.2 տոկոս գնաճ, նաև դրա կարճաժամկետ բարձրացում 2019 թվականին՝ 4-4,5 տոկոսով: Գնաճի տեմպերի արագացումը կապված է նաև ԱՄՆ պատժամիջոցների հետ՝ ընդդեմ ռուսական ընկերությունների և գործարարների:

Կարդացեք նաև՝ ՕՐԵՇԿԻՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԻ ՄԱՍԻՆՕՐԵՇԿԻՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԻ ՄԱՍԻՆ

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր