jkjhkjhkj

08-12-2018 11:36 1429

DEUTSCHE BANK finagent

 

Գերմանական Deutsche Bank-ին կրկին մեղադրում են փողերի լվացման համար. այս անգամ խոսքը 31 միլիարդ եվրոյի մասին է, գրում է Financial Times-ը հղում անելով իր աղբյուրներին:

«Deutsche Bank-ն ինքնուրույն գործարքներ է իրականացրել Danske Bank-ի համար՝ 31 միլիարդ եվրոյով ավել գումարով, քան նախատեսվում էր, դրանով իսկ մեծացնելով իր մասնակցությունը փողերի լվացման սկանդալին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ նոյեմբերի 29-ին խուզարկություն է անցկացվել Deutsche Bank-ի մի քանի գրասենյակներում՝ այդ թվում Ֆրանկֆուրտի շտաբ-բնակարանում: Քննությունն իրականացվել էր փողերի լվացման գործի շրջանակում: Սկանդալային «Պանամական դոսյեի» հրապարակումից հետո՝ պարզվել է, որ Deutsche Bank-ի հաճախորդների համար ստեղծվում էին օֆշորային հաշվեհամարներ: Կասկածյալների դերում հայտնվել են բանկի աշխատակիցները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Deutsche Bank-ը փողերի լվացմամբ է զբաղվել Danske Bank-ի միջոցով:

Կարդացեք նաև՝ «ՊԱՆԱՄԱԿԱՆ ԴՈՍՅԵ». ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԽՈՒԶԱՐԿՈՒՄ ԵՆ DEUTSCHE BANK-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր