jkjhkjhkj

11-12-2018 11:37 2535

 

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18: 00-ին Վրաստոնում սկսել է գործել քաղաքացիների բանկային վարկերի զրոյացման հատուկ vali.ge վեբ-կայքը: Այս մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Հարյուր հազարավոր քաղաքացիների բանկային պարտքերը ներելու մտադրության մասին հայտարարվել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ քվեարկության երկրորդ փուլի նախօրեին: Պարտքերը մարվելու են Cartu հիմնադրամի մասնակցությամբ, որը հիմնադրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից:

Կառավարության ղեկավարի խոսքերով, հատուկ կայքն ամեն օր բանկային ծառայություններից հաճախորդների տվյալներն ավելացնելու է տվյալների բազայում: Դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի ավարտը բանկային պարտքեր ունեցողներին կսկսեն հանել «սև ցուցակներից», հավելել է Բախտաձեն: Նա նաև նշել է, որ պարքերի զրոյացման գործընթացը «համերաշխության ակտ» է:

Կարդացեք նաև՝ ՍԵՒ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր