jkjhkjhkj

12-01-2019 12:29 888

deutche commerz finagent

 

Գերմանական ֆինանսական կարգավորիչ Bafin-ը Deutsche Bank-ից պահանջել է մինչև հունիս ստուգել բարձր ռիսկայնություն ունեցող 20 հազար հաճախորդի, հայտնում է Handelsblatt պարբերականը:

Խոսքը կորպորատիվ հաճախորդների և ներդրումային բանկինգի ստորաբաժանման հաճախորդների մասին է:

Վերջին ժամանակներում Deutsche Bank-ը ենթարկվում է կոշտ քննադատության՝ հաճախորդների ստուգման ոչ լիարժեք համակարգի համար, որը պետք է օգնի պայքարել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ:

Բանկից պահանջում են իր համակարգերը հավասարեցնել «ճանաչի՛ր քո հաճախորդներին» քաղաքականությանը: Մինչև հունիս բանկը կստանա նման հաճախորդների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը: Միջին ռիսկայնությամբ հաճախորդների ստուգումներն իրականացվելու են մինչև 2020-ի ամառ, իսկ ցածր ռիսկայնություն ունեցողներին կստուգեն մինչև 2021-ի ամառ:

Deutsche Bank-ին դեկտեմբերին մեղադրում էին փողերի լվացման համար. խոսքը 31 միլիարդ եվրոյի մասին է: Բացի այդ, նոյեմբերի 29-ին խուզարկություն է անցկացվել Deutsche Bank-ի մի քանի գրասենյակներում՝ այդ թվում Ֆրանկֆուրտի շտաբ-բնակարանում: Քննությունն իրականացվել էր փողերի լվացման գործի շրջանակում:

Սկանդալային «Պանամական դոսյեի» հրապարակումից հետո՝ պարզվել է, որ Deutsche Bank-ի հաճախորդների համար ստեղծվում էին օֆշորային հաշվեհամարներ: Կասկածյալների դերում հայտնվել են բանկի աշխատակիցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Deutsche Bank-ը փողերի լվացմամբ է զբաղվել Danske Bank-ի միջոցով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր