
Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Իգոր Նասալիկը հայտարարել է, որ երկրում գազի սակագինը վերջին երկու տարում 89 տոկոսով աճել է, հայտնում է ТАСС-ը:
Այս մասին նա հայտարարել է Գերագույն Ռադայում հարցերի ժամին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ածխի գինը ևս աճել է՝ 100 դոլարով մեկ տոննայի դիմաց: Նա ընդգծել է, որ 2016 թվականից գազի սակագինը 89 տոկոսով ավելացել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի կառավարությունը 2018 թվականի նոյեմբերի 1-ով բարձրացնել գազի գինը 23,5 տոկոսով: Նման քայլի դիմելու պատճառը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ճնշումներն են: Հակառակ դեպքում նոր վարկ չէր տրամադրվի: Կիևում արդեն քննարկում են գազի մատակարարման կենտրոնական համակարգից հրաժարվելու հարցը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



