jkjhkjhkj

21-01-2019 12:57 1470

Hack

 

Միջազգային Group-IB ընկերությունը տարվա սկզբից Ռուսաստանում գրանցել է առաջին խոշորագույն կիբերհարձակումը:

Silence ցանցահենային խմբավորումը «Forum iFin-2019»-ի անունից մոտ 80 հազար վնասակար նամակներ է ուղարկել ռուսական բանկերի, վարկային և ֆինանսական կազմակերպությունների, նաև վճարային համակարգերի աշխատակիցներին:

Կեղծ նամակի տեքստի հետ միասին ուղարկվել է նաև ZIP-արխիվ ֆայլ՝ «Էլեկտրոնային ֆինանսական ծառայություններ և տեխնոլոգիաներ» միջազգային 19-րդ ֆորումի հրավիրատոմսով, որը կայանալու է փետրվարի 19-ին և 20-ին՝ Մոսկվայում:

Անցյալ տարվա նոյեմբերին Silence ցանցահենային խմբավորումը Ռուսաստանի կենտրոնական բանկի կեղծ հասցեից ռուսական բանկերում իրականացրել է զանգվածային կիբերհարձակում:

2018 թվականի 11 ամսվա ընթացքում ցանցահենները Ռուսաստանում իրականացրել են 4 մլրդ համակարգչային հարձակում: «Կասպերսկու լաբորատորիան» 404 միլիոն հարձակումներին հակազդել է: Անցյալ տարի հարձակումների թիվը կազմել է 2,4 միլիարդ: Դրանցից վտանգավորը եղել է 12,3 հազարը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր