jkjhkjhkj

22-01-2019 12:34 1400

Macron

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, չնայած երկրի բնակչության դժգոհությանն ու բողոքներին, շարունակելու է ավելի վաղ սկսած իր բարեփոխումները:

«Ճգնաժամի կարգավորումն այն չէ, որ հրաժարվենք նրանից ինչ մենք արել ենք վերջին 18 ամսվա ընթացքում»,- ասել է Մակրոնը Վերսալում կայացած ընթրիքի ընթացքում, որը նրա կողմից կազմակերպվել էր Microsoft, Snapchat, JPMorgan Chase & Co ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների համար:

Ընդ որում՝ Մակրոնը զուգահեռ է անցկացրել ավելի քանի 200 տարի առաջ գլխատված Լյուդովիկոս 16-րդ թագավորի հետ: «Նա իր կայնքն այդ կերպ ավարտեց հենց այն պատճառով, որ հրաժարվեց բարեփոխումների անցկացումից»,- նշել է նախագահը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե, իր կարծիքով, «դեղին բաճկոնների» շարժման ելույթները դարձան միջին դասի անհանգստության դրսևորումն էին գլոբալացման կապակցությամբ, որը Brexit-ի բերեց Մեծ Բրիտանիայում, նաև պոպուլիստական կուսակցությունների հեղինակության աճի Գերմանիայում և Իտալիայում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր