Լյուքսեմբուրգում 2020 թվականի մարտի 1-ից հասարակական տրանսպորտով երթևեկությունն անվճար կլինի: Դրա կազմի մեջ են մտնում ՝ ավտոբուսները, տրամվայները և մերձքաղաքային էլեկտրագնացքներ, հայտնել է Մեծ դքսության տրանսպորտի նախարար Ֆրանսուա Բաուշը:
«Սա համապարփակ տրանսպորտային ռազմավարության տորթի բալն է»,- նրա խոսքը մեջբերում Է Luxemburger Wort թերթը:
Բացառություն կկազմի ուղևորությունը մերձքաղաքային գնացքների առաջին կարգի վագոնով, որը կմնա վճարովի: Նախագծի իրագործման ծախսերն իշխանությունների կողմից գնահատվել են տարեկան 41 միլիոն եվրո:
Լյուքսեմբուրգի բնակչությունը կազմում է 600 հազար մարդուց փոքր-ինչ ավելի, նրանց 48 տոկոսն օտարերկրացիներ են:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am


