jkjhkjhkj

24-01-2019 14:13 1706

Gas1

 

Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ գերմանական իշխանություններն Ուկրաինայով գազի տարանցման վերաբերյալ համաձայնագրի կնքման հույս ունեն՝ մինչև «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շահագործումը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինան շարունակի պահպանել գազի տարանցումը», - ասել է նախարարը Handelsblatt էներգետիկ կոնֆերանսում:

Նա հայտնել է, որ հնարավոր է դարձել այս հարցով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցություններ սկսել: Ըստ նախարարի՝ մինչև գազամուղի գործարկումը, պետք է ստորագրվի համաձայնագիր, որը հաշվի կառնի Ուկրաինայի շահերը:

Ավելի վաղ News.ru-ն գրել էր, որ գերմանացիների ճնշող մեծամասնությունը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը սպառնալիք չի համարում երկրի համար:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր