jkjhkjhkj

24-01-2019 16:23 1642

Santander

 

Իսպանական Santander բանկի բրիտանական ստորաբաժանումը, որը  Միացյալ Թագավորությունում տասը խոշորագույններից մեկն է, հայտարարել է երկրում 140 մասնաճյուղերի փակման մասին: Վարկային կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ 1270 մարդ աշխատանքից ազատվելու վտանգի տակ կհայտնվի: 

Բանկն իր որոշումը բացատրել է նրանով, որ ավելի ու ավելի շատ հաճախորդներ են սկսել օգտվել բջջային հարթակներից և ֆիզիկական գրասենյակների կարիքը նվազել է:   
 
«Մեր հաճախորդների կողմից ընտրված բանկային ծառայությունների ձեռք բերման մեթոդները վերջերս լուրջ փոփոխություններ են կրել: Ավելի ու ավելի շատ հաճախորդներ օգտվում են բջջային և առցանց ալիքներից: Արդյունքում մենք ստիպված ենք եղել  մի քանի բարդ որոշումներ կայացնել՝  ավելի քիչ ծանրաբեռնվածություն ունեցող  ստորաբաժանումների վերաբերյալ, նաև  այն գրասենյակների որոնք միմյանց մոտ են», - ասել է մասնավոր և իրավաբանական անձանց  սպասարկման վարչության պետ Սյուզան Ալենը:  
 
Նշվում է, որ ընկերությունը բանակցում է արհմիությունների հետ և հույս ունի վերաբաշխել փակվող  մասնաճյուղերի մեկ երրորդ աշխատակիցներին այլ պաշտոններում: Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում Santander-ը ներկայումս ունի 806 մասնաճյուղ, որոնք սպասարկում են 20.000 աշխատակցի:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր