
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը հայտնել է, որ տարվա ընթացքում երկրում շրջանառության մեջ գտնվող կեղծ թղթադրամների քանակը կրճատվել է 15 տոկոսով:
«2018 թվականին կեղծ թղթադրամների թիվը կրճատվել է 15 տոկոսով: 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության բանկային համակարգում հայտնաբերվել է Ռուսաստանի Բանկի 38504 կեղծ դրամանիշ », - ասված է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ամենից հաճախ կեղծվել են բարձր անվանական արժեքով թղթադրամները:
Հաղորդվում է, որ 200 և 2000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների կեղծման տեսակարար կշիռն աննշան է, և դրանք վատ որակի են:
«Известия» թերթի փոխանցմամբ էլ՝ արտասահմանյան թղթադրամների կեղծմամբ առաջատարը ամերիկյան դոլարն է:
Ավելի վաղ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ 2018 թվականի սկզբից երկրում առգրավվել է 30 հազար հատ կեղծ թղթադրամներ: Ռուսաստանի Բանկի տվյալով՝ շրջանառությունից հանվել է հայրենական և արտասահմանյան 29.7 հազար կեղծ դրամ:
«2018 թվականին ամենաշատը կեղծվել է 5 հազար ռուբլի անվանական արժեքով թղթադրամը», — պատմել են գերատեսչությունից:
Ռուսաստանի տարածքում ամենից հաճախ կեղծ թղթադրամներ հայտնաբերվել են Մոսկվայում և Մոսկովյան շրջանում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադյան շրջանում, Տուլայում, Նովոսիբիրսկում, Վոլգոգրադում, Նիժնի Նովգորոդում, Ռոստովի շրջաններում և Կրասնոդարի երկրամասում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



