
Միացյալ Նահանգների իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Վենեսուելայի դեմ, մասնավորապես, սահմանափակիչ միջոցները տարածվում են PDVSA նավթի-գազի պետական ընկերության վրա:
Վաշինգտոնը կարգելափակի կորպորացիայի յոթ միլիարդ դոլարի ակտիվները: Պատժամիջոցները կվերաբերեն երկրի կառավարությանը, քաղաքական բոլոր այն ստորաբաժանումներին ու գործակալություններին, ներառյալ Վենեսուելայի Կենտրոնական բանկը, նաև բոլոր այն անձանց, որոնք գործում են ի շահ «Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի»:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել է, որ վենեսուելական նավթի ցանկացած գնում կարող բերել գնորդի հաշվիների արգելափակման:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



