
Գերմանական Volkswagen AG ավտոմոբիլային խումբը 2018 թվականի է արդյունքներով ճանաչվել աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը: Ընկերությունն առաջին տեղը պահպանում է երրորդ տարին անընդմեջ:
Ճապոնական Toyota-ն չորեքշաբթի հաշվետվություն է ներկայացրել անցյալ տարի վաճառքների 2 տոկոս աճի մասին՝ մինչև 10,6 մլն ավտոմոբիլ:
Ցուցանիշը ներառում է նաև Daihatsu և Hino բրենդների վաճառքները:
Հունվարին ավելի վաղ Volkswagen-ը հայտնել էր, որ վաճառքների ծավալն ավելացրել է մինչև 10,8 մլն մեքենա: Բացի համանուն բրենդից, գերմանական ավտոկոնցեռնին պատկանում են Audi, Bentley, Bugatti, Lamborghini, Porsche, SEAT, Skoda թեթեւ մարդատար ավտոմեքենաների մակնիշները, Ducati մոտոցիկլետները, MAN, Scania և Volkswagen Commercial բեռնատարները:
Ճապոնական մեկ այլ ավտոարտադրող՝ Nissan Motor Co.-ն, 2018 թվականին իրացրել է 5,65 մլն ավտոմեքենա:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



