jkjhkjhkj

31-01-2019 11:56 1053

SOCAR 1

 

SOCAR Georgia Gas (SGG) ընկերությունը, որն Ադրբեջանի պետական նավթային ընկերության դուստր ընկերությունն է ու Վրաստանին բնական գազի հիմնական մատակարարը, հայտարարել է գազի գնի բարձրացման մասին: Մանրածախ ցանցում կոմերցիոն բաժանորդների համար 1 խորանարդ մետրի դիմաց գազի գինը կթանկանա 10,5 տոկոսով:

SGG-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «գների ճշգրտումը պայմանավորված է ԱՄՆ դոլարի համեմատ ազգային արժույթի (լարիի) փոխարժեքի փոփոխությամբ և գազի բաշխման տարիֆով»։

Նոր սակագինն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

2015 թվականին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հրաժարվել էր բարձրացնել գազի սակագինը՝ Վրաստանի առևտրային հաճախորդների համար:Երկրի տարածքում գնաճ էր հացի և մի շարք այլ ապրանքների շուկայում, ինչպես նաև կրթական ոլորտում, սակայն SGG-ն հրաժարվել է ենթարկվել այդ ամենին և իրականացնել գնաճի գաղափարը գազի ոլորտում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր