
Ուկրաինայի Ռադայի «Ընդդիմության հարթակ՝ Հանուն կյանքի» խմբակցության մի խումբ պատգամավորներն օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է չեղարկել ուկրաինացիների բնակարանային և կոմունալ ծառայությունների դիմաց մինչև 2019 թվականի հունվարի 1-ը կուտակված պարտքերը:
Օրենքի նախագիծը հրապարակվել է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքէջում:
Հեղինակներ են պատգամավորներ Յուրի Բոյկոն, Վադիմ Ռաբինովիչը և Նատալյա Կորոլյովսկայան: Աղբյուրի փոխանցմամբ` պատգամավորները նշել են, որ պաշտոնական տվյալների համաձայն` Ուկրաինայում բնակչությանը մատակարարվող գազի պարտքը կազմել է 26,4 մլրդ գրիվնա (մոտ 958 մլն դոլար), ջեռուցմանը և տաք ջրինը` 16,7 մլրդ գրիվնա (մոտ 605 մլն դոլար), էլեկտրաէներգիայինը` 4,8 մլրդ դոլար գրիվնա (մոտ 174 մլն դոլար):
«Հաշվի առնելով երկրում բնակարանային և կոմունալ ծառայությունների գների աճի տեմպը և բնակչության եկամտի մակարդակը, առաջարկվում է չեղարկել բնակչության պարտքը»,- նշված է օրինագծում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



