jkjhkjhkj

05-02-2019 15:01 1433

Brexit2

 

Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (World Travel & Tourism Council, WTTC) գնահատմամբ՝ Brexit-ը կարող է հանգեցնել գործազրկության աճին. զբոսաշրջության ոլորտում զբաղված մոտ 700 հազար մարդ կմնա առանց աշխատանքի, հայտնել է Associated Press-ը:

WTTC-ի տվյալով՝ եթե Brexit-ն իրականացվի առանց ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքման, ապա սպառնալիքի տակ կլինի զբոսաշրջության ոլորտի մոտ 308 հազար աշխատատեղ Մեծ Բրիտանիայում և 399 հազարը՝ Եվրամիության մյուս երկրներում:

WTTC-ի, որը ներկայացնում է ամբողջ աշխարհում ճանապարհորդությունների և զբոսաշրջության սպեկտրը, կանխատեսումը հիմնվում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա:

WTTC-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Գլորիա Գևերան ասել է, որ «կոշտ Brexit-ն» էական ազդեցություն կգործի Մեծ Բրիտանիայի տնտեսության առավել կարևոր հատվածներից մեկի վրա:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր