jkjhkjhkj

06-02-2019 11:56 1712

UkrBank finagent

 

Ուկրաինայի Ազգային Բանկը փոստային ծառայությունների օպերատորներին իրավունք է տվել ազգային արժույթով փոխանցումներ իրականացնել՝ առանց հաշիվ բացելու, հայտնում է կարգավորչի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի Ազգային Բանկը փոստային օպերատորների վրա տարածել է առանց հաշիվ բացելու արտոնագրերի տրամադրման և հետկանչման կարգ, նաև նրանց համար դիտարկել է նման արտոնագրերի տրամադրումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՈՒԱԲ-ի տվյալով՝ նշված արտոնագրի ստացումը կխթանի բնակչության հասանելիությունը ֆինանսական ծառայություններին և նման ծառայություններից օգտվողների քանակը:

Ազգային Բանկի կարգադրությունն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 7-ից՝ «Արժույթների և արժութային գործարքների մասին» օրենքի հետ զուգահեռ:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր