jkjhkjhkj

06-02-2019 15:47 1554

iraniraq

 

Իրանի և Իրաքի կենտրոնական բանկերի ղեկավարները՝ Աբդոլնասեր Հեմաթին և Ալի ալ Ալաքը, Բաղդադում համաձայնագիր են կնքել երկրների միջև վճարային մեխանիզմի գործարկման վերաբերյալ, հայտնել է IRNA գործակալությունը:

Համաձայնագրի գլխավոր խնդիրը խոչընդոտների վերացումն է Իրանից ներմուծվող էլեկտրականության և գազի դիմաց իրաքյան կողմի վճարումների համար: Մեխանիզմը նաև պետք է օգնի մյուս ապրանքների համար վճարումներ կատարելիս: Համաձայնագիրն ստորագրվել է երկու երկրների պատվիրակությունների անդամների բանակցություններից հետո, որոնք անցկացվել են Իրաքի մայրաքաղաքի Ար-Ռաշիդ հյուրանոցում:

«Այսօրվա դրությամբ պետական և մասնավոր հատվածները հասել են (Իրանի հետ) ապրանքաշրջանառության պատկառելի ծավալների, սակայն խնդիրներ կան միջբանկային հաշվարկների ոլորտում, ինչի կապակցությամբ արտահանողները բախվում են դժվարությունների»,-ասել է ալ Ալաքը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր