jkjhkjhkj

07-02-2019 12:00 1438
Putin1
 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մշակել առաջարկներ մասնավոր հատվածի ստարտափներում ներդրողներին աջակցելու համար: Նա  այդ մասին հայտարարել է «Գործունյա Ռուսաստան» համաժողովի ժամանակ:  
 
Պետության ղեկավարի խոսքով՝ ներկայումս նման սկսնակ նախագծերում ներդրումներ կատարող անհատների թիվը բավարար չէ: 
«Կարևոր է  կազմավորել մասնավոր ներդրումների խթանում, ստեղծել առանձնահատուկ պայմաններ, այդ թվում՝  հարկայինը, այն  քաղաքացիների համար, որոնք իրենց միջոցները ներդրումներ են ստարտափներում: Նրանց, ինչպես հայտնի է, անվանում են բիզնես հրեշտակներ», - հայտարարել է Պուտինը: 

Նախագահը դիմել է կառավարությանը՝ կարգադրելով  «Գործունյա  Ռուսաստանի» հետ համատեղ մշակել և ներկայացնել համապատասխան առաջարկներ կարճ ժամանակում: 
 
Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է մտավոր սեփականության իրավական պաշտպանության ուժեղացման, նաև Ռուսաստանում արտոնագրերի գրանցման գրավիչ պայմանների ձևավորման անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ քայլեր են արվել, ասել է նախագահը:
 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր