
Թվային ֆինանսական տեխնոլոգիաների նորարարության գլոբալ առաջատար Wirecard-ը սկսել է համագործակցել Oney Bank բանկի հետ` Ռումինիայում Well.com ծառայությունը գործարկելու նպատակով: Այս բջջային հավելվածով հնարավոր է իրականացնել կենսաչափական վավերացում մատնահետքի միջոցով:
Oney Bank- ը հանդիսանում է «ԱՇԱՆ-Ռումինիա» խմբի ֆինանսական միավորը, որի տարեկան շրջանառությունը գերազանցում է 1,2 մլն եվրոն:
Այսպիսով, գնորդները կկարողանան վճարումներ իրականացնել Ռումինիայում գտնվող «ԱՇԱՆ» ավելի քան 30 սուպերմարկետներում:
Նախատեսվում է, որ ապագայում ծառայությունը կգործի նաև այլ երկրների առևտրի ռիթեյլերներում:
Well.com հավելվածը թույլ կտա օգտատերերին վճարումներ իրականացնել մատնահետքով կամ QR-կոդով: Wirecard-ը դրամապանակ կներդնի բջջային հավելվածում, ինչը թույլ կտա քարտն ակտիվացնել 3D-Secure-ի միջոցով, նաև մշակել գործարքները, որոնք հաստատված են մատնահետքի կամ QR-կոդի կիրառմամբ:
Այս պահին հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերի համար՝ Ռումինիայում թողարկված Mastercard և Visa քարտերի հետ համատեղությամբ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



