jkjhkjhkj

12-02-2019 14:55 1730

Italia CB1

 

Իտալիայի Կենտրոնական Բանկը պետք է պահպանի իր անկախությունը, դա կարևոր է երկրի տնտեսության զարգացման համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, հաղորդում է ANSA գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայում երկու իշխող կուսակցությունների ղեկավարները, փոխվարչապետներ Մաթեո Սալվինին և Լուիջի Դի Մայոն խոսել են Կենտրոնական Բանկի ղեկավարության կազմի փոփոխության մասին: Դի Մայոն արգելափակել է բանկի փոխնախագահներից մեկի նշանակումը` նշելով, որ Կենտրոնական Բանկում լուրջ փոփոխություններ են պահանջվում, և դրա ներկայիս ղեկավարությունը պատասխանատու է վերջին տարիներին երկրի ֆինանսական խնդիրների համար, հիմնականում` սնանկացած բանկերի խաբված ավանդատուների քանակի ավելացման համար:

Սալվինին, իր հերթին, ասել է, որ ԿԲ-ն անձնակազմի հարցում պահանջում է «զրոյականացում», այլ ոչ թե անհատական տեղաբաշխում:

Ավելի ուշ նա պարզաբանել էր իր դիրքորոշումը` նշելով, որ որոշումը կայացվելու է վարչապետի և ֆինանսների նախարարի կողմից: Ինքը կողմ է ոչ թե ինչ-որ թեկնածուների, այլ էական փոփոխությունների: Սալվինին հավելել է, որ Կենտրոնական բանկի անկախության կարևորության մասին թեզը կարող է աջակցություն ստանալ, բայց անկախությունը չպետք է նշանակի անպատասխանատվություն:

Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն տեղեկացրել է, որ ԿԲ-ի հարցով խորհրդակցություններ են ընթանում կառավարությունում: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ջովաննի Տրիան կոչ է արել պահպանել Կենտրոնական բանկի անկախությունը: Ըստ վարկածնեից մեկի` կառավարության և Կենտրոնական Բանկի միջև հակամարտության պատճառը նախարարների ցանկությունն է՝ վաճառել ոսկու ազգային պաշարների մի մասը (մոտ 20 մլրդ եվրո) և այդպիսով իրականացնել ԱԱՀ-ն չբարձրացնելու խոստումը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր