
Ռուսաստանում գոյություն ունեցող 437 բանկերից մոտ 150-ը գտնվում են սնանկացման եզրին: Այս մասին հայտնում է «Известия»-ն հղում անելով ֆինանսական շուկայի մասնակիցներին:
Բանկերի ֆինանսական վիճակի վատթարացման պատճառ նշվում է Ավանդների ապահովագրության գործակալությունում կրճատումների աճը:
Իրավիճակն էլ ավելի է բարդացրել այն, որ այս տարվանից ապահովագրության վճարներ պարտավոր են իրականացնել փոքր և միջին ձեռնարկությունները:
«Չափազանց բարձր կրճատումների բեռը՝ փոքր բանկերի հիմնական խնդիրներից մեկն է», - նշել է է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի փոխնախագահ Անատոլի Կոզլաչկովը:
Խնդիրը լուծելու համար շուկայի մասնակիցները ստեղծել են հատուկ աշխատանքային խումբ: Փետրվարին խմբի փորձագետները պետք է քննարկեն փոքր վարկային կազմակերպությունների խնդիրները Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ: Բանկային շուկայի մասնակիցները կպահանջեն, որպեսզի ֆինանսական մեգա-կարգավորիչը զիջումների գնա:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



