jkjhkjhkj

13-02-2019 13:15 1555

Soros1

 

Ամերիկացի բիզնես-մագնատ, բարերար, քաղաքական ակտիվիստ և ֆինանսիստ-միլիարդատեր Ջորջ Սորոսն իր «Եվրոպա՛, խնդրում եմ, արթնացիր» հոդվածում հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է փլուզվել, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ:

«Եվրոպան ընթանում Է դեպի մոռացություն, և Եվրոպայի ժողովուրդը պետք Է արթնանա, քանի դեռ շատ ուշ չէ: Եթե նրանք դա չանեն, ԵՄ-ն կգնա այն ուղիով, որով 1991 թվականին գնաց ԽՍՀՄ-ը»,- հայտարարել է Սորոսը Project Syndicate-ի կայքում հրապարակված հոդվածում:

«Ո՛չ մեր առաջնորդները, ո՛չ էլ սովորական քաղաքացիները չեն հասկանում, որ այժմ վրա Է հասնում վճռորոշ պահը»,- հավելել է նա Սորոսի խոսքով՝ «բեկումնային պահ» կլինեն Եվրախորհրդարանի ընտրությունները 2019 թվականի մայիսին: Նա նշում է, որ ընտրություններում «հակաեվրոպական ուժերը մրցակցային առավելություն կունենան» տարբեր պատճառներով, ներառյալ հնացած կուսակցական համակարգը:

Ջորջ Սորոսը ներդրող, բիզնես-մագնատ, բարերար, քաղաքական ակտիվիստ և հեղինակ է։ Նա աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկն է։ 2018 թվականի փետրվարի դրությամբ նրա մաքուր ակտիվները կազմել է 8 միլիարդ դոլար, այն բանից հետո, երբ իր բարեգործական ընկերությունը՝ բաց հասարակական կազմակերպությունը ստացավ 18 միլիարդ դոլարի հանգանականություն:

Կարդացեք նաև՝ ՋՈՐՋ ՍՈՐՈՍ. Կենսագրություն

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր