jkjhkjhkj

20-02-2019 12:54 1372

sberbank1

 

Ռուսաստանի Կենտրոնական Բանկը արագ վճարումների համակարգի մասնակիցներին առաջարկել է ընթացիկ տարվա ընթացքում համակարգով իրականացված դրամական փոխանցումների համար միջնորդավճարներ չգանձել:

Այսօրվա դրությամբ քարտից քարտ միջոցների փոխանցման առաջատարը «Սբերբանկն» է, որին բաժին է հասնում բոլոր գործարքների 60 տոկոսը: Ֆինանսական կազմակերպության համակարգում փոխանցումներն անվճար են, սակայն միայն այն դեպքում, եթե ուղարկողի և ստացողի քարտերը թողարկված են բանկի տարածաշրջանային ստորաբաժանումներից մեկում:

Տարբեր ստորաբաժանումներում թողարկված քարտերով փոխանցման ժամանակ գանձվում է գումարի 1 տոկոսի չափով միջնորդավճար, ընդ որում 1000 ռուբլուց ոչ ավել:

Կողմնակի բանկերի քարտերով փոխանցումներից գանձվում է 1,5 տոկոս: «Սբերբանկի» արագ փոխանցումերի համակարգում հեռախոսահամարով փոխանցման համար ևս 1,5 տոկոս է գանձվում, սակայն ոչ պակաս քան 50 ռուբլին և ոչ ավել քան 1000 ռուբլին:

Սակայն, արդեն շուտով «Սբերբանկի» մենաշնորհի վերջը կտրվի: Համենայնդեպս, նման հույս ունի Կենտրոնական բանկը, որը դարձել է արագ վճարումների համակարգի օպերատորը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր