
Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ երկրի տնտեսությունը կրկին պետք է համակերպվի պատժամիջոցներին, եթե դրանք այնուամենայնիվ սահմանվեն, հայտնում է News.ru-ն:
Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանն արդեն սովոր է գործող սահմանափակումներին:
«Ձեռնարկությունը (Ռուսաստան-խմբ՝ Finagent.am.) համակերպվել է. պատժամիջոցների նոր ալիքը կարող է էլ ավելի կոշտ լինել, քան այն, ինչ այժմ կա » ,-նշել է նա:
Ալեքսեյ Կուդրինի կարծիքով՝ տեխնոլոգիաների լայնածավալ ներկրումը Դաշնության տարածք արտադրողական ոլորտներում ռուսական տնտեսությունն ավելի զգայուն են դարձնում արտաքին պատժամիջոցներին:
«Ցավոք, ցանկացած պատժամիջոց շոկային կլինի, այն նոր ցնցումների և համակերպման պահանջարկի կհանգեցնի», — հայտարարել է նա:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



