jkjhkjhkj

20-02-2019 14:35 1292

PutinRF

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը և Կենտրոնական Բանկին հանձնարարել է աստիճանաբար շարժվել դեպի հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների նվազման՝ սկզբում մինչև 9 տոկոս, այնուհետև՝ 8, ապա ավելի ցածր: Այս մասին նա ասել է Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ:

«Կառավարությունը և Կենտրոնական Բանկը պետք է աստիճանաբար շարժվեն դեպի հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների նվազման՝ սկզբում մինչև 9 տոկոս, այնուհետև՝ 8 ապա ավելի ցածր, ինչպես դա նշված է մայիսյան հրամանագրում», — հայտարարել է Պուտինը:

Նրա խոսքով՝ առավել մեծ աջակցություն, հատուկ միջոցներ պետք է սահմանվեն երեխաներով ընտանիքների համար: Այսպես, ընտանիքներին, որոնցում ծնվել է երրորդ և հաջորդ երեխան՝ փոխհատուցվում է հիփոթեքի գումարից 450 հազար ռուբլին:

«Հաշվի առնելով երկրում մակրոտնտեսական անկայունությունը, պետության եկամտի աճը՝ հնարավոր եմ համարում ներդնել երեք և ավելի երեխաներով ընտանիքների աջակցության հավելյան միջոց: Դաշնային բյուջեից ուղակիերեն վճարել, մարել նման ընտանիքների համար տրամադրվող հիփոթեքային վարկի 450 հազար ռուբլին», — ասել է Պուտինը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր