Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հաճախորդների մասին տվյալների բազան արտահոսել է համացանց: Խոսքը այն հաճախորդների մասին է, որոնց ֆինանսական հաստատությունները մերժել են ծառայություն մատուցել: Խոսքը մոտ 120 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին, որոնց մասին տեղեկատվությունը հայտնվել է մասնագիտացված ֆորումներում:
Ինչպես գրում է «КоммерсантЪ»-ը՝ հրապարակված տվյալների բազայում տեղեկատվություն է ներկայացված այն անձանց մասին, որոնց ֆինանսական կազմակերպությունները մերժել են սպասարկել՝ հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման դեմ պայքարի և ահաբեկչության ֆինանսավորման դիմադրության մասին օրենքների համաձայն:
Ըստ պարբերականի՝ ցանցահենները ներկայացրել են ֆիիկական անձանց ազգանունները, անունները, հայրանունները, ծննդյան ամսաթվերը, անձնագրի տվյալները, նաև հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ): Կան նաև իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ. նրանց մասով նշվում է անվանումը, ՀՎՆՀ-ն և պետական գրանցման հիմնական համարները (ՊԳՀՀ):
Փաստաբանների պնդմամբ՝ հաճախորդների համար նման տեղեկատվության արտահոսքը վտանգավոր է ոչ միայն տվյալների բացման պատճառով, այլև տվյալների բազայում ներկա լինելու փաստով, քանի որ բանկերի սև ցուցակում կարելի է հայտնվել նաև պատահական:
Հարկ է նշել, որ վարկային կազմակերպությունների հաճախորդների տվյալները վերաբերում են 2017 թվականի հունիսի 26-ից մինչև դեկտեմբերի 6-ը:
Կարդացեք նաև` ՍԵՒ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՍԵՒ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԴՐԻՆ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԱՆԿԱՅԻՆ «ՍԵՒ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ» ՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



