Facebook ընկերության բաժնետերերը փորձել են տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից կրկին հեռացնել կառույցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
Այս մասին տեղեկությունը ներկայացված է ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների դաշնային հանձնաժողովին ուղղված առաջարկում:
«Ամերիկյան Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2012 թվականից ի վեր նախագահում է տնօրենների խորհրդում»,-նշել են բաժնետերերը՝ ընդգծելով, որ իրենք սահմանափակ հնարավորություններ ունեն Ցուկեբերգի իշխանական լիազորությունների վերահսկման հարցում:
Ընկերությունում գտնում են, որ տվյալ հանգամանքը թուլացնում է Facebook-ի ղեկավարությունն ու դրա կառավարման նկատմամբ վերահսկողությունը:
Ավելի վաղ Facebook ընկերության՝ համանուն սոցիալական ցանցի սեփականատիրոջ հանգուցային թոփ-մենեջերներից մեկը՝ Քրիս Քոքսը, հեռանում է իր պաշտոնից: Բացի այդ՝ Ցուկերբերգը հայտարարել էր Քրիս Դենիելի պաշտոնաթողության մասին, որը պատասխանատու էր Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերի համար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



