
Ռուսական խոշոր բանկերը բարձրացնում են ավանդների տոկոսադրույքները, այդպիսով փորձ է արվում ավելացնել ազգային արժույթի՝ ռուբլու, պաշարները:
Ինչպես գրում է «Ведомости»-ին՝ նոյեմբերի 1-ից 18-ը ռուբլով ավանդների եկամտաբերությունն ավելացել է թոփ-30 բանկերից 15-ում:
Նշվում է, որ որոշ ֆինանսական կազմակերպություններ բարձրացրել են ավելի վաղ գործող ավանդների տոկոսադրույքները, մյուսները որոշում են կայացրել ներդնել սեզոնային ավանդներ:
Վերլուծաբաններն ավանդների տոկոսադրույքների աճ կանխատեսում են մինչև Նոր տարի:
Բացի այդ՝ օրեր առաջ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտվել, որ ռուսական խոշորագույն բանկերը՝ մտավախություն ունենալով, որ բնակչության միջոցների արտահոսքը կարող է շարունակվել, նաև միջազգային նոր պատժամիջոցների վերաբերյալ, որոշել էին բարձրացնել քաղաքացիների հետաքրքրությունը դոլարային ավանդների նկատմամբ՝ բարձրացնելով տոկոսադրույքները:
Այսպիսով, այսօր լավագույն առաջարկները մոտ են տարեկան 4 տոկոս նիշի:
Կարդացեք նաև՝
ՌԴ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԸ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԴԵՄ
ԲԱՆԿԵՐՈՒՄ 2018-Ի ՎԵՐՋՈՒՄ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՃ ԿԳՐԱՆՑՎԻ՝ ՌԴ ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



