
NASDAQ բորսայում առևտրի ժամանակ Amazon-ը կապիտալիզացման չափով առաջ է անցել Apple և Microsoft ընկերություններից:
Նախօրեին երևանյան ժամանակով 21:51-ին՝ դատելով բորսայի հաշվետվությունից, Amazon-ի կապիտալիզացիան կազմել է 863,163 միլիարդ դոլար, այն ժամանակ երբ Apple-ինը՝ 863,152 միլիարդ դոլար, իսկ Microsoft-ինը՝ 858,697 միլիարդ դոլար:
Օրեր առաջ News.ru-ն հայտնում էր, որ Microsoft-ը շուկայական արժեքով 8 տարվա ընթացքում առաջին անգամ առաջ էր անցել Apple-ից:
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակի ավարտին Amazon առցանց խանութը սակարկությունների արդյունքով առաջ էր անցել Alphabet-ից՝ Google-ի հոլդինգային ընկերությունից, և կապիտալացման չափով երկրորդ ընկերությունն էր դարձել աշխարհում:
Այն ժամանակ Apple-ը զբաղեցնում էր առաջին հորիզոնականը՝ 889 միլիարդ դոլարի կապիտալացմամբ:
Կարդացեք նաև՝
ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ Է
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴՆԵՐԻ ԵՌՅԱԿԸ ՀԱՅՏՆԻ Է
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



