
G20 գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինն ավելի քան 2,5 ժամ տևողությամբ բանակցություններ են վարել:
Ամերիկյան և չինական կողմերն առևտրային հարաբերությունների նոր պայմանների շուրջ պայմանավորվածությունբ են ձեռք բերել: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքերով՝ Չինաստանի և Ամերիկայի առաջնորդների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո, ՉԺՀ-ն համաձայնել է Միացյալ Նահանգներից մեծ քանակությամբ ապրանքներ գնել առևտրային անհամամասնությունների նվազեցման համար:
«Չինաստանը համաձայնեցնում է ԱՄՆ-ից էներգետիկ, արդյունաբերական և այլ արտադրատեսակների նշանակալի քանակի ձեռքբերումը` փորձելով նվազեցնել երկրների միջև առեւտրային անհավասարակշռությունը », - ասել է Սանդերսը: Բացի այդ, նա նշել է, որ Չինաստանը մոտ ապագայում կսկսի գնել ամերիկյան ֆերմերների արտադրանք:
Ավելի վաղ, սեպտեմբերի վերջերին Միացյալ Նահանգներում ուժի մեջ էին մտել նոր 10-տոկոսանոց մաքսատուրքերը Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների վրա: Միաժամանակ Չինաստանում 60 մլրդ դոլար գումարի նոր մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ: Ավելի վաղ կողմերը սակագներ էին սահմանել 50 մլրդ դոլար արժեքով արտադրանքի վրա:
Կարդացեք նաև՝
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ՝ ԱՄՆ-Ի ԵՒ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ-Ի ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ ՄՏԵԼ
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՄՆ-ԻՆ՝ ՆՈՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



