
Գերմանիայի Deutsche Bank խոշորագույն բանկն Արևելյան Եվրոպայում դադարեցնում է իր բիզնեսը հաճախորդների հետ՝ Danske Bank-ում փողերի լվացման հետ կապված սկանդալի պատճառով: Այս մասին հայտնում է NTV-ն:
Ֆինանսական կոնգլոմերատը որպես բանկ-թղթակից կապ ուներ անօրինական գործունեության հետ և խթանում էր Արևելյան Եվրոպայի հաճախորդների փողերի լվացմանը՝ օֆշորային իրավասության միջոցով:
Հայտնի է, որ միայն Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի համար, որը սկանդալի կիզակետում է՝ մինչև 2015 թվականը մշակվել է մոտ 150 միլիարդ դոլարի գործարք:
Deutsche Bank-ում վստահ են, որ Արևելյան Եվրոպայի ֆինանսական հաստատությունների համագործակցությունն իր հեղինակության վրա ստվեր է գցում: Այս մասին հայտարարել է բանկի աշխատակից Շտեֆան Վիլքենը (Stephan Wilken)՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
Նա ընդգծել է, որ Deutsche Bank-ը դաս է քաղել և դարձել առավել զգուշավոր: Օրինակ՝ 2016 թվականից նվազեցրել է Ռուսաստանից և Արևելյան Եվրոպայից հաճախորդների թիվը մոտ 60 տոկոսով: Բանկային թղթակցային հարաբերություններն ամբողջությամբ կասեցվել են Էստոնիայի, Մատվիայի և Մոլդովայի հաճախորդների հետ, իսկ Լիտվայում հաճախորդների թիվը 3/4-ով կրճատվել է:
Կարդացեք նաև՝
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ՝ ԱՄՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Ի՞ՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉԸ DEUTSCHE BANK-ԻՑ
Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱՄՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ DEUTSCHE BANK-ԻՑ ԵՒ BANK OF AMERICA-ԻՑ
DEUTSCHE BANK-ԻՆ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
«ՊԱՆԱՄԱԿԱՆ ԴՈՍՅԵ». ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԽՈՒԶԱՐԿՈՒՄ ԵՆ DEUTSCHE BANK-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



